Բաժիններ՝

«Տոտենհեմը» պատրաստ է վաճառել Քեյնին՝ 222 մլն եվրոյից ավելի գնով

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «Տոտենհեմը» պատրաստ է բաժանվել հարձակվող Հարի Քեյնից, եթե նրա գինը լինի ավելին, քան Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխման գինը: Նախորդ ամառ 25-ամյա բրազիլացին տեղափոխվեց Փարիզ 200 մլն ֆունտով (222 մլն եվրո):

«Տոտենհեմը» ցանկանում է պահպանել ներկայիս կազմը, դրա համար նրանք կարող են բաց թողնել 24-ամյա Քեյնին միայն այն դեպքում, եթե նրա համար առաջարկվի այնքան գումար, որը վերջինիս կդարձնի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը: Լոնդոնյան ակումբում ենթադրում են, որ այդ գինը կվախեցնի պոտենցիալ գնորդներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Քեյնի համար վճարել 170 մլն ֆունտ (մոտ 190 մլն եվրո), ինչը կդառնա տրանսֆերային ռեկորդ ԱՊԼ-ում: ԶԼՄ-ները Հարիին կապում են նաև «Ռեալ» հնարավոր տեղափոխության հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս