«Մենք ոչ մեկի կողմը չենք բռնելու». Թրամփ
ԱՄՆ-ը ոչ մեկի կողմը չի բռնի Իրաքյան Քրդստանի շուրջ հակամարտությունում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդագույն պարտեզում կայացած մամուլի ասուլիսում: Ելույթը հեռարձակել են տեղական ԶԼՄ-ները:
«Մեզ դուր չի գալիս այն փաստը, որ տեղի են ունենում բախումներ: Մենք ոչ մեկի կողմը չենք բռնելու»,- նշել է նա, հավելելով, որ «ԱՄՆ-ը «գերազանց հարաբերություններ» ունի թե Բաղդադի, թե քրդերի հետ:
Ավելի վաղ Քիրկուկի շրջանում ընդհարումներ են տեղի ունեցել իրաքյան բանակի եւ քրդական ջոկատների միջեւ: Ինչպես ավելի ուշ հայտնել են ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում, միջադեպը տեղի է ունեցել թյուրիմացության հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: