Սադոյանի հարցում Վրաստանի ԱԳՆ-ն ոչ մի առարկություն չի ունենա և կտա ագրեմանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Վրաստանի ԱԳՆ-ի կողմից Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի ագրեմանի մերժումից հետո Հայաստանն այդ պաշտոնում առաջարկել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանին: Ռուբեն Սադոյանի եղբայրը՝ Արա Սադոյանը, Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարն է:
Ըստ ամենայնի, Ռուբեն Սադոյանի հարցում Վրաստանի ԱԳՆ-ն ոչ մի առարկություն չի ունենա և կտա ագրեմանը (համաձայնությունը): Վրացիները տեղյակ են, որ ի տարբերություն Սերգեյ Մինասյանի, Ռուբեն Սադոյանը մոտ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, որը կարող է էապես նպաստել երկու երկրների միջև առաջացած խութերը կարգավորելուն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: