Հայաստան-ԵՄ համաձայնագրի շուրջ անհաղթահարելի խոչընդոտներ կան. Բաքվի մատն է խառը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ թեեւ նախօրեին Հայաստանն ու ԵՄ խորհուրդը հրապարակել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստը, այնուամենայնիվ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանայիք Արեւելյան գործընկերության V գագաթնաժողովին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի ստորագրման համար մնում են անհաղթահարելի խոչընդոտներ:
«Մեզ հայտնի է դարձել, որ ԵՄ առնվազն երեք անդամ Ադրբեջանի ջանքերով չի թարգմանել համաձայնագրի տեքստը, ուստի այն պատրաստ չէ վավերացման: Այս պահին Երեւանն ու Բրյուսելը բանակցում են խնդիրը հարթելու ուղղությամբ, բայց
Բաքուն ամեն ինչ անում է, որ գագաթնաժողովին Երեւանը ոչ մի առավելություն չստանա եւ ստորագրման հանդիսավոր արարողությունը չկայանա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: