Բարեկարգվել է Բարեկամության այգու 600քմ տարածքը

Հոկտեմբերի 13-ին՝ Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցում, «Շիրակ» հյուրանոցի դիմաց տեղի ունեցավ Գյումրու Բարեկամության այգու բարեկարգված հատվածի բացումը: Մաքրման և նորոգման աշխատանքներն ընթացել են մի քանի ամիս:

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» «Ակտիվ երիտասարդները փոփոխության համար 2016-2018» ծրագրի «Դարձիր բարեկամ» ենթածրագրի շրջանակներում բարեկարգվել է Բարեկամության այգու շուրջ 600 քառակուսի մետր տարածքը Գյումրու քաղաքապետարանի օգնությամբ:

Ծրագրի նպատակն էր՝ բարձրացնել տնակներից ազատված Բարեկամության այգու բնապահպանական նշանակությունը:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս