Լոնդոնում ցուցադրել են նոր հիբրիդային Range Rover-ը
Jaguar Land Rover բրիտանական ընկերությունը պաշտոնապես հանրությանն է ներկայացրել 2018 մոդելային տարվա Range Rover-ի թոփային տարբերակը: Այդ մասին «Լենտա.ռու»-ի թղթակիցը հայտնել է իրադարձության վայրից։
Range Rover P400e PHEV-ի շնորհանդեսը Լոնդոնում տեղի է ունեցել Լոնդոնի Դիզայնի թանգարանում: Ավտոմեքենան հանդերձված է 404 ձիաուժ միագումար հզորությամբ հիբրիդային ուժասարքով: Սալոնում տեղակայված է օդի իոնարար՝ նանոմասնիկներով: Արեւից պաշտպանող փոքրիկ վարագույրները կառավարվում են առանց հպման եւ արձագանքում են վարորդի կամ առջեւի ուղեւորի ձեռքի շարժմանը: