«ՀԱՊԿ-ն սիրուն 4 տառ է՝ թղթի վրա գրված». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով՝ բավականին ժամանակ է անցել, որ Հայաստանում ձևավորեին այն մտածելակերպը, որ ՀԱՊԿ-ն սիրուն 4 տառ է՝ թղթի վրա գրված, իսկ ամեն երկիր այնտեղ գտնվում է՝ իր շահերից ելնելով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեսակետ հայտնեց, որ ՀԱՊԿ-ն արհեստական կազմակերպություն է:

Թ. Պողոսյանի խոսքով՝ մենք ունեցել ենք Արցախյան պատերազմի ակտիվ շրջան, հետո անցել են գործընթացներ, իսկ 2016 թվականին ունեցանք ապրիլյան սրացումներ: Նրան թվում է՝ այս դասերը բավարար են՝ հասկանալու, որ այլևս մենակ ենք մնացել: Ըստ նրա՝ չպետք է զարմանանք ՀԱՊԿ-ի արձագանքներից.

«Զարմանքները հանենք: ՀԱՊԿ-ը եկել է, զորավարժություն է արել ՀՀ-ում, և խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ զինված ուժերը կարողացա՞ն նոր գիտելիքներ ձեռք բերել այդ համատեղ զորավարժություններից: ՀԱՊԿ-ի վրա հույս եք դրել, որ պաշտպանելո՞ւ են մեզ: Հավատում եք, որ Բելառուսը կամ Ղազախստանը կամ Ղրղըզստանը գալու են՝ մեր սահմաննե՞րն են պաշտպանելու»:

Տեսանյութեր

Լրահոս