Գեղարքունիքի դատարանի նախագահի և մյուսների գործն այդպես էլ ոչ ոք չի ցանկանում քննել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորները չեն ուզում քննել իրենց կոլեգայի դեմ հարուցված գործը` Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի, դատավորի, մարզի դատախազի, փաստաբան Չինարյանի եւ մյուսների գործով արդեն 3 դատավոր ինքնաբացարկ է հայտնել, այն ուղարկվել է Արաբկիրի դատարան:

«Ճիշտ էր գործն այլ դատարան ուղարկելը, անկաշկանդ, օբյեկտիվ քննելու համար պետք է մակագրվի այնպիսի դատավորի, ով չի ճանաչել ամբաստանյալներին, շփում չի ունեցել։

Օրինակ՝ Իշխան Բարսեղյանի դեպքում էլի դիսկոմֆորտ էր գործը նույն դատարանում՝ Շենգավիթում քննելը, դրա համար այն քննում էր Շենգավիթի նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանը»,- ասաց մեր աղբյուրը։ Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի դատարանի նախագահի եւ մյուսների գործը քննելու է Արաբկիրի դատավոր Արսեն Նիկողոսյանը, որը նոր սերնդի դատավորներից է եւ շփում չի ունեցել մեղադրյալների հետ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս