Կլոպը մինչև «Լիվերպուլ» գնալը երազել է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մայնցի» նախկին գլխավոր մարզիկ Էկհարդ Կրաուտցունը պատմել է, որ «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպն ավելի վաղ երազել է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Կլոպը երազանք ուներ գնալ Անգլիա և մարզել իր սիրելի «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա ինքն է դա ասել: Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» մարզում էր Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ով գիտեր Կլոպի ամբիցիաների մասին: Մի անգամ Ֆերգյուսոնի հետ զրույցում ասացի նրան. «Եթե Կլոպը գնա արտասահման և իր ընտրությունը կատարի Անգլիայի առաջնության օգտին, ապա նրա սերը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդը»»: Կարծում եմ, դրանից հետո Սըր Ալեքսը հարգեց Յուրգենին»,- Կրաուտցունին է մեջբերում The Independent-ը:
Կլոպը հենց Կրաուտցունի օրոք է «Մայնցում» սկսել իր մարզչական կարիերան: Յուրգենն աշխատել է «Մայնցում» 2001-2008թթ., որից հետո գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան»: «Լիվերպուլում» Կլոպը հայտնվեց 2015 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը