Բաժիններ՝

«Տուխելը՝ «Բավարիայի» գլխավոր մարզի՞չ. ամեն ինչ հնարավոր է». Կարլ-Հայնց Ռումենիգե

Թոմաս Տուխելը կարող է գլխավորել «Բավարիան» հաջորդ ամռանը: Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի թեկնածությունը:

Տուխելը կարող է ղեկավարել թիմը 2018թ. ամռանը: Նման հնարավորության մասին հայտարարել է ակումբի վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:
«Տուխելը՝ գլխավոր մարզչի պաշտոնո՞ւմ: Ամեն ինչ հնարավոր է: Ես մտադիր չեմ բացառել դա: Նշանակելով Հայնկեսին՝ մենք որոշում կայացրինք ոչ թե՝ Թոմաս Տուխելի դեմ, այլ՝ Յուպ Հայնկեսի օգտին»,- Ռումենիգեի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսը գլխավորեց «Բավարիան» այս ամսին՝ Կարլո Անչելոտիին պաշտոնից հեռացնելուց հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս