Բաժիններ՝

Ինչով են կին վիրաբույժներն ավելի լավ իրենց տղամարդ գործընկերներից

Կին վիրաբույժների վիրահատած հիվանդներն ապրելու ավելի մեծ շանսեր ունեն այն հիվանդների համեմատությամբ, ովքեր հայտնվել են տղամարդ բժշկի մոտ: Այս եզրակացության են հանգել Կանադայի Տորոնտոյի համալսարանի գիտնականները: Իրենց ուսումնասիրությունների արդյունքները նրանք հրապարակել են British Medicine Journal հանդեսում:

Գիտնականներն ուսումնասիրել են 104 հազար 630 հիվանդների, որոնք 3314 բժիշկների կողմից վիրահատվել են 2007-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում: Բժիշկներին ընտրել են այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են՝ սեռը, փորձը, վիրահատությունների թվաքանակը, ինչպես նաեւ ըստ այն հիվանդանոցների, որտեղ նրանք աշխատել են:

Պարզվել է, որ վիրահատությունից հետո մեկ ամսվա ընթացքում հիվանդի մահվան ռիսկը 12 տոկոսով պակաս է եղել այն դեպքում, եթե նրան կին է վիրահատել: Ընդ որում, գիտնականները չեն նշել, թե ինչ պատճառներով են կանայք հանդես եկել որպես ավելի հաջողակ վիրաբույժներ: Դոկտոր Ռաջ Սատկունասիվամայի խոսքով՝ դա կարող է կապված լինել բժշկական ծառայություններ ցուցաբերելու մեթոդների հետ, հավանաբար կանայք ավելի հաճախ են հետեւում սահմանված կանոններին, ավելի մեծ չափով են կենտրոնացած հիվանդի վրա եւ օժտված են ավելի զարգացած հաղորդակցական հմտություններով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս