Բաժիններ՝

Թուրքիան պատրաստ է Իրաքի և Իրանի հետ պատժամիջոցներ սահմանել Քրդստանի դեմ. Բինալի Յըլդըրըմ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան, Բաղդադը եւ Թեհրանը պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե նրա իշխանությունները չչեղարկեն տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները։

«Հյուսիսային Իրաքում անօրինական հանրաքվե է անցկացվել: Մենք հանդես ենք գալիս ոչ թե քուրդ ժողովրդի, այլ Հյուսիսային Իրաքի կառավարության անպատասխանատու գործողությունների դեմ: Մենք նրա հետ դադարեցրել ենք ավիահաղորդակցությունը եւ նրանց հեռուստաալիքների հեռարձակումը, թույլ չենք տվել նրանց ներկայացուցչի ժամանոմւը մեր երկիր: Դա ամենը չէ: Եթե Հյուսիսային Իրաքի ղեկավարությունը չսթափվի, մենք կհանդիպենք Իրաքի եւ Իրանի ներկայացուցիչների հետ, կընդունենք հետագա որոշումներ»,-ասել է Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031