Բաժիններ՝

Կատալոնիայի իշխանությունները պատրաստ են լսել Մադրիդի այլընտրական առաջարկությունները

Կատալոնիայի իշխանությունները պատրաստ են լսել Մադրիդի այլընտրական առաջարկությունները Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու շուրջ հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար Ռաուլ Ռոմեւան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե Իսպանիայի իշխանությունները ցանկանում են առաջարկություն անել, մենք հաճույքով կլսենք նրանց: Եթե նրանք հարցը այլ մեթոդներով լուծելու առաջարկ ունեն, մենք հաճույքով կլսենք այդ առաջարկը»,-ասել է նա:

Դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ Կատալոնիայի իշխանությունները ներկայացրել են առաջարկություններ, որոնք մերժվել են Իսպանիայի իշխանությունների կողմից: «Խնդիրն այն է, որ տարիներով, 10 տարի, մենք ոչ մի առաջարկություն չենք ստացել»,-ընդգծել է Ռոմեւան:

«Մենք ցանկանում ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, մենք հուսով ենք, որ ԵՄ-ն դրանում կհամոզի Իսպանիայի իշխանություններին, որովհետեւ ո՛չ Կատալոնիայի, ո՛չ Իսպանիայի, ո՛չ էլ Եվրամիության համար այլ լուծում չկա»,-հավելել է արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031