«Փաստորեն, ծնողը եթե իր երեխային ասի՝ թեյ խմիր, այնուհետև դպրոց գնա, սա կլինի բռնություն». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում։ Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասել է հրապարակախոս Լիա Ավետիսյանը։
Ըստ նրա՝ օրենքի նախագծում կան կետեր, որոնք ընթերցելիս պարզապես ապշում է. «Այնտեղ մի այնպիսի կետ կա, որի համաձայն՝ ծնողը չպետք է միջամտի երեխայի սեռական կյանքին, այսինքն՝ սա ինչպե՞ս հասկանանք։ Օրենքի այս նախագիծը միտված է խարխլելու ընտանիքի հիմքերը։ Փաստորեն, ծնողը եթե իր երեխային ասի՝ թեյ խմիր, այնուհետև դպրոց գնա, սա կլինի բռնություն, պետք է երեխան անի այնպես, ինչպես կցանկանա՞»:
Վերջինս նշել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օրենքի նախագիծը չընդունվի. «Կօգտագործենք մեր մասնագիտական բոլոր հնարավորությունները, փորձը, որպեսզի այս խայտառակ նախագիծը չընդունվի»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: