Բաժիններ՝

Microsoft-ը նոր սարքեր ու նորացումներ չի ստեղծի Windows 10 Mobile-ի համար

Microsoft-ի գործադիր տնօրեն Ջո Բելֆիորը հայտարարել է, որ ընկերությունը նոր սարքեր ու նորացումներ չի ստեղծի Windows 10 Mobile-ի համար: Այդ մասին նա գրել է Twitter-ում:

«Իհարկե, մենք կշարունակենք աջակցել պլատֆորմին… Կուղղենք բագերը եւ կթողարկենք անվտանգության համակարգերի նորացումներ ու այլն,-հայտարարել է Բելֆիորը:-Բայց նոր գործառույթների եւ սարքերի թողարկում չի պլանավորվում»:

Նա նաեւ պատմել է, որ ընկերությունը փորձել է ներգրավել հավելվածներ մշակողների. «Մենք նրանց փող էինք վճարում, հավելվածներ գրում նրանց փոխարեն»: Սակայն օգտատերերի փոքր քանակությունը հանգեցրեց այն բանին, որ շատ ընկերություններ հրաժարվում էին ներդրումներ անել պլատֆորմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031