Բաժիններ՝

Ավստրալիայում մեկնարկել է արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենաների մրցարշավը

Ավստրալիայում սկսվել են արեւային մարտկոցներով աշխատող ավտոմեքենաների The World Solar Challenge մրցարշավը: Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է մեկնարկել խոշոր մրցությունը, որի մասնակիցները պետք է Ավստրալիան հատեն հյուսիսից հարավ, տեղեկացնում է Sputnik-ը:

The World Solar Challenge մրցությանը մասնակցում է արեւային մարտկոցներով 42 մեքենա: Մրցարշավի մեկնարկը տրվել է Դարվին քաղաքում: Ընդամենը մրցման մասնակիցները պետք է անցնեն 3 հազար կիլոմետր ճանապարհ:

Ավստրալիան հատելու համար նրանց կպահանջվի մոտ մեկ շաբաթ, քանի որ նման մեքենաների արագությունը համեմատաբար մեծ չէ՝ ժամում 90-100 կիլոմետր: Մրցարշավը կեզրափակվի Ադելաիդա քաղաքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031