«Ես ավելի լավ մարզիչ եմ դարձել, քան առաջ էի». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ վերջին ժամանակներում ինքն աճել է պրոֆեսիոնալ պլանում:
Պորտուգալացի մասնագետը լավ հայտնի է իր օդիոզ վարքագծով և տարատեսակ արարքներով: Այնուամենայնիվ, Մոուրինիոն ինքը գտնում է, որ այսօր հասունացել է և սովորել է իրեն պահել շրջանակներում:
«Ես դարձել եմ ավելի լավ մարզիչ, քան առաջ էի, որովհետև հիմա ես կարող եմ հսկել իմ էմոցիաները: Հիմա ես ավելի հասուն ձևով եմ արձագանքում բոլոր դժվարություններին և դա նշանակում է, որ ես պինդ կանգնած եմ ոտքերից վրա:
Նախորդ մրցաշրջանը շատ դժվար սկսվեց մեզ համար, բայց լավ ավարտվեց: Այս տարի ամեն ինչ լավ է սկսվել, դրա համար մենք չգիտենք՝ արդյունքում ինչ կլինի: Յուրաքանչյուր այլ լիգայում նման մեկնարկը կնշանակեր, որ մենք արդեն հաղթել ենք տիտղոսը: Անգլիայում այն ոչինչ չի նշանակում»,- ասել է Ժոզեն Record-ին տված հարցազրույցում:
Տվյալ պահին «Մանչեսթեր Յունայթեդը» կիսում է առաջին տեղը «Մանչեսթեր Սիթիի» հետ: Երկուսի ակտիվում էլ կա 19 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը