ICAN-ի ղեկավարը հորդորել է Թրամփին ու Կիմ Չեն Ընին՝ միմյանց չսպառնալ միջուկային զենքով
Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերության (ICAN) ղեկավար Բեատրիս Ֆինը դիմել է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփին ու Կիմ Չեն Ընին՝ կոչ անելով հրաժարվել միջուկային զենքի կիրառման սպառնալիքներից: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Հարցին՝ ինչ ուղերձով նա կցանկանար դիմել Թրամփին եւ Կիմ Չեն Ընին, Բեատրիս Ֆինն ասել է. «Միջուկային զենքն անօրինական է: Միջուկային զենք ունենալն անօրինական է: Միջուկային զենքն օգտագործելու սպառնալիքներն անօրինական են: Միջուկային զենք ունենալը, դրան տիրելը, միջուկային զենքի զարգացումն անօրինական են, դրանք պետք է դադարեցվեն»:
ICAN-ն իրենց ներկայացնում է ավելի քան 100 երկրների ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիա, որոնք հանդես են գալիս միջուկային զենքի արգելման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: