ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկ­յանին խաբել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկ­յանի՝ «Շշի Մելոյի» ընկերությունը կրկին հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ընկերությունը հանդես է գալիս հայցվորի դերում: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատգամավորին պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն դիմել է դատարան և Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ից պահանջում է մոտ 10 միլիոն դրամ:

Ըստ էության, երկու ընկերությունները միմյանց միջև ապրանքներ գնելու պայմանագիր են կնքել, իսկ ավելի ուշ Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ն «քցել» է պատգամավորին պատկա­նող կազմակերպությանը:

Ավելին՝ պարզեցինք, որ Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությունը միջնոր­դություն է ներկայացրել դատարան, որ Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է: Իսկ մինչ այդ, ար­ձանագրենք՝ պատգամավորին պատ­կանող ընկերությունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է դատական քաշք­շուկի մեջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս