Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ չի ցանկանում, որ Brexit-ից հետո եկող անցումային շրջանը տևի 2 տարուց ավելի

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո եկող անցումային շրջանը երկու տարուց ավելի չպետք է տևի, իսկ դրա լրանալուց հետո Լոնդոնը կդադարի վճարել Բրյուսելին միասնական եվրոպական շուկա մուտք ունենալու համար: Այս մասին հայտարարել է Միացյալ թագավորության ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը «The Sun»-ին տված հարցազրույցում:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը նշել է, որ «անհամբերությամբ» է սպասում Brexit-ի իրագործմանը և չի ցանկանում, որ դրանից հետո եկող անցումային շրջանը ձգվի 2 տարուց ավելի:

Նրա խոսքով՝ Brexit-ից անմիջապես հետո երկիրը պետք է դուրս գա Եվրոպական դատարանի իրավական դաշտից և դառնա Բրյուսելից անկախ:

Նրա կարծիքով՝ Մեծ Բրիտանիան անցումային շրջանից հետո այլևս չպետք է վճարի եվրոպական միասնական շուկա մուտք ունենալու համար:

«Ես միշտ ասել եմ, որ մենք կվճարենք այն բաների համար, որոնք հիմնավորված են, ինչպիսին են օրինակ՝ գիտական ծրագրերը. սակայն երբ խոսք է գնում շուկա հասանելիություն ունենալու համար վճարումների մասին, դա նույնն է, եթե մենք սպասեինք, որ նրանք մեզ կվճարեն մեր շուկա մուտք ունենալու համար»,- ընդգծել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս