![](/banners/BeFunky-design.jpg)
«Անչելոտին իր դեմ էր տրամադրել «Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներին». Ուլի Հյոնես
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/DK0oKeVU8AACcJu.jpg)
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին հեռացնելուց բացի՝ ակումբի ղեկավարությանն այլ ընտրություն չէր մնացել:
Ըստ «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսի խոստովանության՝ Կարլո Անչելոտին հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից ֆուտբոլիստների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:
«Մարզչին անթույլատրելի է իր դեմ տրամադրել թիմի լավագույն ֆուտբոլիստներին: Մի անգամ ես լսել եմ հետևյալ արտահայտությունը. «Թշնամին քո անկողնում ամենավտանգավորն է»: Հենց այդ պատճառով մենք պետք է միջոցներ ձեռնարկեինք: Այն փաստը, որ Անչելոտին իր դեմ էր տրամադրել 5 կարևորագույն ֆուտբոլիստներին, որոնց թվում նաև՝ Կոմանին, ում թույլ չէր տալիս խաղալ, մեզ այլ ընտրություն չթողեց»,- ասել է Հյոնեսը:
Անչելոտիի տակտիկայի վերաբերյալ դժգոհություն էին արտահայտել Արիեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին և Մաթս Հումելսը, որոնք ՊՍԺ-ի հետ խաղում մնացել էին փոխարինողների նստարանին, ինչպես նաև՝ Ժերոմ Բոատենգը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը