Բաժիններ՝

Աշխարհի ամենախոշոր ալմաստը՝ Lesedi la Rona-ն, վաճառվել է 53 մլն դոլարով

Բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը 1109 կարատ քաշով աշխարհի ամենախոշոր ալմաստը՝ Lesedi la Rona-ն, ձեռք է բերել 53 մլն դոլարով, ինչը շատ ավելի պակաս է անցյալ տարվա գնահատումից: Այդ մասին գրել է Financial Times-ը:

2016 թվականի հունիսին թենիսի գնդակի չափով ալմաստը դրվել էր Sotheby՚s-ի աճուրդում, եւ գնորդները դրա դիմաց առաջարկել էին 61 մլն դոլար այն դեպքում, երբ այն հայտնաբերած Lucara Diamond կանադական ընկերության ղեկավար Ուիլյամ Լեմը ակնկալում էր վաճառքից ստանալ առնվազն 70 մլն դոլար:

Lesedi la Rona-ի յուրաքանչյուր կարատն արժե 47,8 հազար դոլար՝ զիջելով ինչպես գունավոր, այնպես էլ անգույն այն ալմաստներին, որոնք վերջին ժամանակներս վաճառվել են սակարաններում: 2016 թվականի մայիսին 813 կարատ քաշով Constellation ալմաստը (նույնպես պատկանում է Lucara-ին) վաճառվել էր 63 մլն դոլարով կամ կարատի դիմաց 77,5 հազար դոլարով: Ընթացիկ տարվա ապրիլին հազվագյուտ Pink Star ադամանդը վաճառվել էր 71,2 մլն դոլարով (կարատի դիմաց՝ 1,2 մլն դոլար)՝ գնի նոր ռեկորդ սահմանելով թանկարժեք քարերի շուկայում:

Lesedi la Rona ալմաստը հայտնաբերվել է 2015 թվականի նոյեմբերին Բոտսվանայի Karowe հանքավայրում, որը պատկանում է Lucara Diamond Corp կանադական ընկերությանը: Քարի անվանումը տսվանա լեզվից թարգմանվում է որպես «Մեր լույսը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս