«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Կոուտինիոյին հունվարին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն նախկինի պես հանդիսանում է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, հաջորդ տարվա հունվարին կատալոնական ակումբը կրկին փորձելու է ձեռք բերել բրազիլացուն, կամ, վատագույն դեպքում, տրանսֆերի իրականացումը կհետաձգի մինչև 2018թ. ամառ:
Այս տարվա ամռանը հաղորդվեց, որ «Լիվերպուլը» պատրաստ է 160 մլն եվրոյի դիմաց Կոուտինիոյին վաճառել «Բարսելոնային», և զուգահեռաբար փորձել է պայմանավորվել «Բավարիայի» հետ՝ Թոմաս Մյուլլերի տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ: Երբ գերմանացի հարձակվողին գնելու փորձերը ձախողվեցին, մերսիսայդցիները որոշեցին չվաճառել Կոուտինիոյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը