Բաժիններ՝

Արարատում տղամարդը կնոջը մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ, հարվածել…

Ընդհանուր իրավասության դատարանը քննում է ամուսնու կողմից կնոջ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու դեպքով հարուցված քրեական գործը։

Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզի Հովտաշեն գյուղի իրենց տանը կնոջը մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ, այդ հարցի շուրջ նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում ձեռքերով դիտավորությամբ հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին և ձախ աչքի կոպերի, դեմքի աջ աչքի ստորին կոպի, ճակատի, քթի վերին և ստորին շրթունքների ուսային հոդերի, կրծքավանդակի արյունազեղումների և աջից 10-րդ կողի կոտրվածքի ձևով նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս