«Միսս Արմենիա». 17-ամյա Էդուարդան ներկայացնում է Գյումրին

Asparez.am-ը գրում է. «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի ջանքերով նախընտրական փուլերի արդյունքում ընտրված 24 գեղեցկուհիներից մեկը հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, որն այս տարի նախատեսված է նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում։

«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպել է գեղեցկության մրցույթ, որին մասնակցելու է 24 գեղեցկուհի, նրանցից է 17-ամյա Էդուարդա Բաղդասարյանը, ով ներկայացնում է Գյումրին։

Էդուարդան պատմում է, որ գեղեցկության մրցույթներն իրեն հետաքրքրել են մանկության տարիներից: Ասում է` տատի հետ հետեւել է մրցույթների ընթացքին: «Հնարավորություն ստեղծվեց մասնակցել մրցույթին, ես օգտվեցի այդ հնարավորությունից: Վստահ եմ, որ հաղթելու են, քանի որ ներկայացնում եմ Գյումրին, արժանավայել եմ ներկայացնելու Գյումրին, նույնիսկ չհաղթելու դեպքում` բեմը ինձ սպասում է»,-ասում է նա:

Էդուարդան ծնվել է Գերմանիայի Վոլֆսբուրգ քաղաքում, ծնողները գյումրեցիներ են: Էդուարդայի ընտանիքը ժամանակ առ ժամանակ տեղափոխվել է տարբեր քաղաքներ: Արդեն 9 տարի է` նա ապրում է Գյումրիում, այս ընթացքում էլ ժամանակավորապես հեռացել է Գյումրուց, բնակվել Ռուսաստանում, ապա` վերադարձել: Էդուարդան այսօր սովորում է Գյումրու թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանում: Ավարտել է Գյումրու Ն.Տիգրանյանի անվան արվեստի դպրոցը, ստացել` երաժշտական կրթություն:

Անի Մկրտչյան

Լուսանկարը` Էդ.Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս