Երիկամային անբավարարության 4 ամենատարածված նշանները. մի արհամարհեք

Budetezdorovy.ru-ն գրում է, որ երիկամները չափազանց կարևոր են առողջության համար։ Տարբեր գործոնների ազդեցության հետևանքով դրանք կարող են բորբոքվել, ինչը կարող է հանգեցնել նաև երիկամային անբավարարության։ Ուշադրություն դարձրեք հետևյալ նշաններին։

Մեզի գույնի փոփոխություն։ Սա երիկամների աշխատանքի խանգարման հիմնական նշաններից է։ Մեզի գույնը շատ բան կարող է վկայել երիկամների վիճակի մասին։ Եթե այն մուգ դեղին գույնի է, շագանակագույն, կանաչ, դա կարող է վկայել երիկամների հետ կապված լուրջ խնդիրների առկայության մասին։

Ցավ մեջքի ներքևի հատվածում։ Մեջքի ներքևի հատվածում մշտական ցավը հիմնականում առաջանում է քնելու ընթացքում սխալ դիրքի կամ չափից շատ նստելու հետևանքով։ Սակայն սա կարող է վկայել նաև երիկամների առողջության հետ կապված խնդրների մասին, եթե ուղեկցվում է ցավոտ միզարձակմամբ։ Դիմեք մասնագետի օգնությանը՝ հասկանալու համար ցավի առաջացման պատճառը։

Այտուցներ։ Երիկամների աշխատանքի խանգարումը կարող է հանգեցնել այտուցների։ Եթե երիկամները նորմալ չեն գործում, դա հանգեցնում է օրգանիզմում արգասիքների կուտակման։ Հետևաբար՝ չափազանց կարևոր է անուշադրության չմատնել այս խնդիրը։

Կարդացեք նաև

Հաճախակի խնդիրներ մաշկի հետ։ Մաշկի վիճակը ևս շատ բան կարող է վկայել երիկամների աշխատանքի մասին։ Եթե երիկամներն օրգանիզմից դուրս չեն բերում տոքսինները, մաշկի հետ կապված տարբեր խնդիրներ են առաջանում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս