Վրաերթ Երևանում. տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Corsa» մակնիշի 87 QV 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Հ. Հ.-ին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: