Բաժիններ՝

«Ինձ համար Ուկրաինան իմ կյանքի գործն է». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայում ապրել այնքան, որքան անհրաժեշտ է «ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար»։

«Ինձ համար Ուկրաինան իմ կյանքի գործն է, ինչ էլ որ ասեն, ես իմ չափահաս կյանքի 12 տարիներն անցկացրել եմ Ուկրաինայում… Այս փողոցը (Ինստիտուտսկայա – խմբ.) ինձ համար հարազատ է ոչ այն պատճառով, որ այստեղ վազում էի հանրահաքների ժամանակ, այլ այն պատճառով, որ ես նաեւ այստեղ վազում էի տարբեր աղջիկների հետ: Ուստի ես իմ տանն եմ, դա նույն իմ տունն է, ինչպես եւ Վրաստանը… Ես Ուկրաինայում կապրեմ այնքան, որքան անհրաժեշտ է ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար»,- ասել է Սահակաշվիլին Կիեւում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը որքան երկար է մտադիր մնալ երկրում:

Ավելի վաղ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսացությունում հայտնել են, որ Սահակաշվիլին պատրաստվում է Կիեւ այցելել հոկտեմբերի 17-ին եւ իր պահանջները հնչեցնել իշխանություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս