Կոտայքի մարզում 72-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արաբ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսին, կան վիրավորներ. shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Մասիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ռազմիկ Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GA 830 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արտյոմ Մամբրեյանի վարած Neoplan մակնիշի 25 ՕՕ 219 համարանիշի ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու նրա ուղևորուհին՝ Մաիսիսի բնակչուհի՝ 49-ամյա Սուսաննա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Mitsubishi-ի վարորդն է եղել, ով բախվել է իր առջևով ընթացող ավտոբուսին, որտեղ եղել են արաբ տուրիստներ։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել։
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։