Հետախուզվող կինը բերման է ենթարկվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին, ժամը 18.35-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ազնիվ Ս.-ն, որը սեպտեմբերի 12-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: