Ռուսական օդուժը Եփրատում ոչնչացրել են ԻՊ-ի նավատորմիկը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ինքնաթիռները ոչնչացրել են Եփրատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նավատորմիկը եւ առափնյա ենթակառուցվածքը: Տեսագրությունը հրապարակել է Նորությունների դաշնային գործակալությունը:
Կատերներն ու բեռնանավերը, որոնք զինյալներն օգտագործում էին օգնական ուժերի տեղափոխման եւ զինամթերքի մատակարարման համար, ոչնչացվել են: Օդից հարվածներից եւ հրետանային նախապատրաստությունից հետո Սիրիայի կառավարական բանակի հատուկ նշանակության ուժերը մարտանցել են գետը եւ հաստատվել արեւելյան ափին։