Բաժիններ՝

40 մոդայիկ կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը

1. Եթե ինքներդ ձեզ հիանալի չեք զգում, հիանալի տեսք ունենալ չեք կարող:

2. Բազային պաստելային երանգները պակաս էլեգանտ չեն նայվում, քան Total Black Look-ը:

3. Գտեք մի բան, որը Ձեզ միշտ կսազի և կատարյալ տեսքի գրավական կլինի:

4. Բեժ գույնի կոշիկները վիզուալ երկարացնում են ոտքերը:

Կարդացեք նաև

5. Յուրաքանչյուր հագուստի մեջ ամենագլխավորը ճիշտ ձևվածքն է:

6. Եթե Դուք ընտրեք լավ, հարմար կրծկալ, ցանկացած հագուստ Ձեզ վրա հիանալի կնստի:

7. Ավելի լավ է մի բան ավելի հագնել, քան պակաս:

8. Հորիզոնական գծերով հագուստը դասական ժանր է, այլ ոչ թե կազմվածքի թշնամին:

9. Դեմքը ներդաշնակ դարձնող մեկ, սակայն ընտիր արևապաշտպան ակնոցը արժե նրա վրա ծախսած գումարն ու ժամանակը:

10. Ջինսերը կամ պետք է մուգ կապույտ լինեն, կամ կապույտ: Մնացածների չսազելու հավանականությունը մեծ է:

11. Մի խորշեք գոտիներից գոտկատեղն ընդգծելու համար այնտեղ, ուր անհրաժեշտ է:

12. Ժամանակն անցնում է, սակայն ուղտի գույնի վերարկուն մոդայից դուրս չի գալիս երբեք:

13. Սևն ու մուգ կապույտը ոչ միայն կարելի է, այլև պետք է կրել միասին:

14. Եթե չգիտեք ինչ հագնել, հագեք սպիտակ կեդեր:

15. Երեկոյան զգեստ պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում, բայց պարտադիր չէ, որ այն սև լինի:

16. Ոչինչ այնպես չի փրկում արտաքին տեսքն առավոտյան, որքան ձեռքի գոլորշիով աշխատող արդուկը:

17. Կաշվե պիջակն իրեն արդարացնող ներդրում է:

18. Մինչև ծնկները հասնող կիսաշրջազգեստները զարդարում են բացարձակապես ցանկացած կնոջ:

19. Ձիգ ներքնազգեստը շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն, և մեկնարկային չափսից կախված չէ:

20. Թևքը կատարյալ տեսքի բերելու համար նախ արդուկեք մանժետից մինչև արմունկը, ապա՝ կրկին մինչև վերև:

21. Ցանկացած կերպար կարելի է զարդարել սովորական շարֆով:

22. Ցանկացած անհասկանալի իրավիճակում ընտրեք որակը՝ քանակի փոխարեն:

23. Իրերն ու աքսեսուարները պետք է ոչ թե համադրվեն միմյանց հետ, այլ լրացնեն իրար:

24. Եթե ինչ-որ բան մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ չեք կրել, տվեք այն դրա կարիքն ունեցողներին:

25. Գոտկատեղում ակցենտ ունեցող կոմբինեզոնը միշտ թանկ և շահեկան տեսք ունի:

26. Հագեք այն, ինչ Ձեզ իսկապես սազում է և համապատասխան է ձեր տարիքին:

27. Կատարյալ իր ընտրելու համար գտեք Ձեր չափսին համապատասխանողը, ապա մեկ չափս մեծն ու փոքրը, և համեմատեք միմյանց հետ:

28. Փոքրիկ խորամանկություն: Հագուստի վրա օծանելիք ցողեք այն ժամանակ, երբ այն կախիչին է, այլ ոչ՝ Ձեզ վրա: Այդպես բույրն ավելի երկար կպահպանվի:

29. Ուրիշների գաղափարները կրկնելը միշտ չէ, որ պլագիատ է: Երբեմն դրան ոգեշնչում են կոչում:

30. Գտեք Ձեր մաշկի գույնը լրացնող 3 գույն և Ձեզ համար գնեք վերնաշապիկ, սպորտային հագուստ և բլուզ այդ գամմայի մեջ: Ահա և ձեզ բազային զգեստապահարան:

31. Սպիտակ վերնաշապիկն օգնում է ելք գտնել ցանկացած իրավիճակում, երբ հագնելու բան չկա:

32. Միշտ կարդացեք իրը խնամելու ցուցումը: Դա կխնայի ժամանակ, նյարդեր և գումար:

33. Վերարկուն միշտ քիմմաքրման տարեք սեզոնի վերջում:

34. Սուպերմոդայիկ իրեր սահմանափակ բյուջեի դեպքում մի գնեք: Այդ գումարը ներդրեք դասական հագուստ ձեռք բերելու մեջ:

35. Ծղոտե գլխարկը լողափնյա կերպարի և Ձեր մաշկի բարեկամն է:

36. Զարդեր կրեք ամեն օր: Դրանք տրամադրություն են բարձրացնում:

37. Միշտ Ձեր չափսով զգեստ ընտրեք ու հագեք, միշտ:

38. Վերնահագուստ և կոշիկ առավելապես սեզոնի վերջում գնեք:

39. Եթե Դուք ինչ-որ բան չեք կարողանում համադրել Ձեր զգեստապահարանի առնվազն 3 իրի հետ, մի գնեք դա:

40. Հարթ, տափակ կոշիկի ներբանը կարող է բարձրակրունկներից վատ տեսք չունենալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս