Բաժիններ՝

Սեխից պատրաստված ջեմ. բաղադրատոմս՝ ձմեռային լավ տրամադրության համար

Պահպանեք օրգանիզմի համար սեխի օգտակար հատկությունները ձմեռային հիասքանչ աղանդերում:

Բաղադրիչներ

1. Սեխի պտղամիս – 1 կգ
2. Շաքարավազ – 1 կգ
3. Կիտրոնաթթու՝ ըստ ճաշակի
4. Խնձորի հյութ – 200 մլ
5. Համեմունքներ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Վերցնել լավ հասած և բուրավետ սեխի պտղամիսը: Կտրատել քառակուսիների և շարել կաթսայի մեջ:

2. Վրան լցնել նախօրոք քամած խնձորի հյութը և եփել 15 րոպե:

3. Ավելացնել շաքարավազ և կիտրոնաթթու և եփել մինչև անհրաժեշտ պնդության հասնելը՝ 10-20 րոպե:

4. Տաք ջեմը լցնել ստերիլ բանկաների մեջ և լավ փակել:

5. Բանկաները գլխիվայր շրջել, փաթաթել շորով և թողնել՝ մինչև վերջնական սառչելը (12-16 ժամ):

6. Պահպանել մութ տեղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս