Թողարկվել է «Ածելու վրայով վազողը 2049»-ի երկրորդ պրիկվելը՝ Բատիստայի մասնակցությամբ
Ցանցում հայտնվել է «Ածելու վրայով վազող»-ի մոտիվներով նկարահանված երկրորդ կարճամետրաժ ֆիլմը: Հոլովակը հրապարակված է JoBlo Movie Trailers YouTube-ալիքում։ Ժապավենն ստացել է «2048. Փախչելու տեղ չկա» անվանումը: Դրանում իրադարձությունները ծավալվում են առաջին կարճամետրաժ ֆիլմի գործողություններից 12 տարի անց:
Հոլովակում ներկայացվում է Սափեր անունով հերոսի պատմությունը, որը ելուզակների հետ գոտեմարտի մեջ է մտնում՝ պաշտպանելով մի աղջկա: Կարճամետրաժ ֆիլմում գլխավոր դերակատարը Դեյվ Բատիստան է, որը հայտնի է Դրաքսի դերով «Գալակտիկայի պահապանները» երկերգությունից: Հոկտեմբերի 6-ին էկրան կբարձրանա «Ածելու վրայով վազողը 2049»-ը՝ 1982 թվականի ֆիլմի սիքվելը: Կինոնկարի ռեժիսորը դարձել է Դենի Վիլնյովը: Ժապավենում խաղացել են Հարիսոն Ֆորդը, Ռայան Հոսլինգը եւ Ջարեդ Լետոն: