Պերուի խորհրդարանն անվստահություն հայտնեց երկրի կառավարությանը
Պերուի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել երկրի կառավարությանը, ինչը պարտավորեցնում է հրաժարական տալու ամբողջ կաբինետին՝ վարչապետ Ֆեռնանդո Սավալայի գլխավորությամբ։
Ինչպես հայտնել է EFE գործակալությունը, պատգամավորներն այս որոշումն ընդունել են «Ժողովրդական ուժ» կուսակցության նախաձեռնությամբ, որը բացարձակ մեծամասնություն ունի երկրի օրենսդիր մարմնում:
Կառավարությանն անվստահության քվե հայտարարելու շուրջ բանավեճերը շարունակվել են ավելի քան յոթ ժամ, դրանց արդյունքներով մեծամասնությունը հավանություն է տվել առաջարկությանը, որն առաջադրել է Կեյկո Ֆուխիմորիի՝ բանտային պատիժ կրող՝ Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի դստեր գլխավորած խմբակցությունը:
Գործող օրենսդրությանը համապատասխան՝ երկրի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին պետք է 72 ժամում կազմի նոր կառավարություն եւ այն ներկայացնի խորհրդարանի հաստատմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: