 
                        Թուրքիայի սահմանն ապօրինի հատած անձինք անհետ կորել են. «ՀԺ»
 
                                    «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Թուրքիայի տարածքից Հայաստանի պետական սահմանն է հատել 3 քաղաքացի, որոնց մինչ օրս գտնել չի հաջողվում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ անձանց ինքնությունը հայտնի չէ։
Արարատի մարզի հայ-թուրքական սահմանը հարող գյուղերի բնակիչները երեք օր է քննարկում են այս սահմանախախտման դեպքը, և չգիտեն՝ սահմանը հատած քաղաքացիները Թուրքիայի՞, թե՞ ՀՀ քաղաքացիներ են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        