Բաժիններ՝

Ահաբեկիչները փորձել են պայթեցնել Թուրքմենստանից Բաքու ուղևորվող լաստանավը

Թուրքմենստանի հատուկ ծառայությունները օգոստոսի 28-ին Թուրքմենբաշի քաղաքի նավահանգստում ահաբեկչություն են կանխել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Թուրքմենստանի երկու քաղաքացի փորձել են պայթեցնել «Բախտիյար» լաստանավը, որը բեռնափոխադրումներ է իրականացնում Թուրքմենբաշիից Բաքու և հակառակը:

Թուրքմենստանի քաղաքացիները եղբայրներ են եղել, պայթյունը պլանավորված է եղել իրականացնել լաստանավի ընթացքի ժամանակ Թուրքմենստանի ափամերձ շրջանում:

Պայթյունի կանխման օրը լաստանավում եղել են 170 ուղևոր, տասնյակ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ:

Ահաբեկչության կազմակերպման մասին Թուրքմենստանի հատուկ ծառայությունները իմացել են նախապես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930