Բաժիններ՝

9 համեղ ըմպելիք, որոնք կօգնեն արագացնել նյութափոխանակությունը

Steptohealth.ru-ն գրում է, որ եթե ցանկանում եք արագացնել նյութափոխանակությունն ու նիհարել, կամ պարզապես օրգանիզմը մաքրել տոքսիններից, ուշադրություն դարձրեք այս ըմպելիքներին:

1. Անանուխով ըմպելիք. բաղադրիչներ

• 7 ճաշի գդալ կանաչ թեյ՝ 70 գրամ
• 7 բաժակ ջուր՝ 1.7 լիտր
• մի կապ անանուխի տերևներ
• 1-2 կիտրոն:

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

• Նախ հարկավոր է պատրաստել կանաչ թեյը: Այն ըմպելիքի հիմնական բաղադրիչն է, որը հնարավորություն է տալիս արագացնել նյութափոխանակությունը:
• Տարայի մեջ անհրաժեշտ քանակով ջուր լցրեք, եռացրեք, ավելացրեք 7 ճաշի գդալ կանաչ թեյ:
• Թողեք թրմվի 10-15 րոպե, սառեցրեք:
• Ավելացրեք անանուխի տերևները և կտրատած կիտրոնը:

Օգտագործման եղանակը

• Պատրաստի ըմպելիքը պետք է թրմվի մի քանի ժամ:
• Ապա հարկավոր է այն ամբողջ գիշեր թողնել սառնարանում:
• Առավոտյան կարող եք օգտագործել ըմպելիքը: Խորհուրդ է տրվում խմել ամեն առավոտ 1 բաժակ: Խմեք այն 1 շաբաթ: 1 շաբաթից արդեն կզգաք դրական փոփոխությունը:

2. Ելակով կոկտեյլ: Այս կոկտեյլը կօգնի օրգանիզմը հագեցնել պրոտեիններով, որոնց շնորհիվ կպահպանեք մկանային զանգվածը: Բացի այդ՝ ելակը կօգնի արագացնել նյութափոխանակությունը:

Բաղադրիչներ

• 2 բաժակ յուղազրկված կաթ՝ 500 մլ
• 1 բաժակ ելակ՝ 150 գրամ
• ½ բաժակ վարսակի փաթիլներ՝ 50 գրամ
• քիչ քանակով ճարպեր պարունակող 1 բաժակ բնական յոգուրտ՝ 200 գրամ
• ½ բաժակ կտավատի սերմեր՝ 45 գրամ:

Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված:

3. Մրգային կոկտեյլ: Գրեյպֆրուտը միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք այն դարձնում են իդեալական մթերք՝ նյութափոխանակությունն արագացնելու համար:

Բաղադրիչներ

• 2 գրեյպֆրուտի հյութ
• 2 կտոր արքայախնձոր
• 1 բաժակ ազնվամորի՝ 150 գրամ
• ½ բաժակ ջուր՝ 100 մլ:

Պատրաստման եղանակը

• Պատրաստեք գրեյպֆրուտի հյութը և լցրեք բլենդերի մեջ: Ավելացրեք արքայախնձորն ու ազնվամորին:
• Ավելացրեք կես բաժակ ջուր:
• Երբ միասեռ զանգված ստանաք, ըմպելիքը պատրաստ է օգտագործման:

4. Խնձորով կոկտեյլ: Խնձորն օգնում է մաքրել օրգանիզմը, նպաստում ճարպերի այրմանը: Այն նաև հնարավորություն է տալիս ամրացնել մկանային զանգվածը և ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Բաղադրիչներ

• 1 բաժակ անյուղ, բնական յոգուրտ՝ 200 գրամ
• 2 բաժակ անյուղ կաթ՝ 500 մլ
• 1 խնձոր
• ½ բաժակ նուշ՝ 75 գրամ
• 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ
• դարչին՝ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակը

• Յոգուրտն ու յուղազրկված կաթը խառնեք բլենդերում:
• Մանրացրեք խնձորը, հեռացրեք սերմերը, լցրեք բլենդերի մեջ:
• Ավելացրեք նուշն ու խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք:
• Կարող եք ավելացնել մեղրն ու դարչինը՝ ըստ ցանկության:

5. Շոկոլադե կոկտեյլ: Այս կոկտեյլը մեծ քանակով պրոտեիններ է պարունակում: Դրան ավելացվում է նաև սուրճ, ինչի արդյունքում նյութափոխանակությունն արագանում է: Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել սպորտով զբաղվելուց մեկ ժամ առաջ:

Բաղադրիչներ

• 2 բաժակ անյուղ կաթ՝ 500 մլ
• շոկոլադ կամ կակաո՝ առանց շաքարի
• ½ բաժակ վարսակի փաթիլներ՝ 50 գրամ
• 1 թեյի գդալ սուրճ՝ 5 մլ
• մեղր՝ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Հենց միասեռ զանգված ստանաք, կարող եք օգտագործել ըմպելիքը:

6. Համեմունքներով թեյ. Բաղադրիչներ

• 1 բաժակ ջուր՝ 250 մլ
• 1 ճաշի գդալ կանաչ թեյ՝ 10 գրամ
• մեղր՝ ըստ ցանկության
• մի փոքր կայենյան պղպեղ
• 1 ճաշի գդալ մանրացած դարչին՝ 10 գրամ:

Պատրաստման եղանակը

• Պատրաստեք կանաչ թեյը:
• Ավելացրեք մեղր, կայենյան պղպեղ:
• Ավելացրեք մեկ ճաշի գդալ դարչին: Լավ խառնեք:

7. Մանդարինով և մանգոյով պատրաստված սմուզի: Այս սմուզին իդեալական համադրություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են արագացնել նյութափոխանակությունը: Այն օրգանիզմը կհագեցնի անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով:

Բաղադրիչներ

• 1 բաժակ մանգո՝ 150 գրամ
• 2 մանդարին
• Կայենյան պղպեղ՝ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակը: Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները:

8. Հապալասով կոկտեյլ: Այս կոկտեյլը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում: Այն հնարավորություն կտա արագացնել նյութափոխանակությունը, մաքրել երիկամները: Հապալասն օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ է պարունակում, որոնց շնորհիվ օգնում է պայքարել հեղուկի կուտակման դեմ:

Բաղադրիչներ

• 1 բաժակ հապալաս՝ 150 գրամ
• 1 բաժակ կաթ՝ 250 մլ:

Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Եթե հապալաս օգտագործելու հնարավորություն չունեք, այն կարող եք փոխարինել այլ հատապտուղներով:

9. Ձմերուկի հյութ: Ձմերուկը ամինաթթու է պարունակում, որը մասնակցում է նյութափոխանակության և ճարպերի այրման գործընթացներին:

Բաղադրիչներ

• 1 բաժին ձմերուկ՝ առանց սերմերի:

Պատրաստման եղանակը: Հեռացրեք ձմերուկի սերմերը, խառնեք բլենդերում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս