Բաժիններ՝

Կենդանակերպի նշաններ, որոնցից հարկավոր է խուսափել

Greatpicture.ru-ն ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչներն են անհամատեղելի միմյանց հետ։

Խոյեր և Ձկներ։ Խոյերը պրագմատիկ են, Ձկները՝ չափազանց զգացմունքային։ Այդ պատճառով կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչները չեն կարող հասկանալ միմյանց։ «Անսիրտ» Խոյը երբեք չի մխիթարի խոցելի Ձկանը, ով աջակցության ու կարեկցանքի կարիք ունի։

Ցուլեր և Երկվորյակներ։ Երկվորյակներն ապրում են մի օրով։ Նրանց ինքնաբերականությունը պարզապես ցնցում է շրջահայաց Ցուլերին, ովքեր սովոր են ամեն ինչ նախապես ծրագրել։ Երկվորյակներն անկայուն են, կարող են փոխել սեփական կարծիքը ցանկության դեպքում։ Ցուլերի դեպքում հակառակն է. նրանք երկար ժամանակ հավատարիմ են իրենց համոզմունքներին։ Զարմանալի չէ, որ կենդանակերպի այս երկու նշանների միջև կոնֆլիկտներ են առաջանում։

Երկվորյակներ և Կույսեր։ Կույսերն ամեն ինչ նախապես են ծրագրում։ Նրանք տանել չեն կարողանում, երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան փորձում է մտնել նրանց կազմակերպված կյանք։ Դա է պատճառը, որ Կույսերը չեն կարողանա հարաբերություններ կառուցել ինքնաբերական Երկվորյակների հետ։

Կարդացեք նաև

Խեցգետիններ և Այծեղջյուրներ։ Այծեղջյուրները բավական զուսպ են։ Նրանք սովոր չեն ցուցադրել սեփական զգացմունքները, նույնիսկ, եթե կրքերը նրանց ներսում եռում են։ Խեցգետինները չեն կարողանում դա հասկանալ։ Նրանք անկեղծ կարեկցանքի, աջակցության կարիք ունեն, ինչը չեն կարող ստանալ Այծեղջյուրից։

Առյուծներ և Կշեռքներ։ Կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչները տարբեր մոլորակներից են։ Առյուծը պաշտում է գեղեցիկ լինել, ուշադրություն գրավել։ Ստվերում մնալը լրջորեն ազդում է նրա ինքնագնահատականի վրա։ Կշեռքները համեստ, զուսպ բնավորություն ունեն։ Զուգընկերոջ բնավորության մեջ ամենաբարձրը գնահատում են համեստությունը։

Կույսեր և Աղեղնավորներ։ Աղեղնավորը չի կարող ոչ մի վայրկյան տեղում նստել։ Եթե սովորական առօրյան նրանց դուր չի գալիս, նույն պահին սկսում են որևէ հետաքրքիր բան որոնել։ Կույսերն արմատապես տարբերվում են նրանցից։ Նրանք չեն կարող ծանոթ շրջապատը փոխել կասկածելի ճանապարհորդության հետ։

Կշեռքներ և Խեցգետիններ։ Խեցգետիններին երբեմն հարկավոր է «զգացմունքների փոթորիկ» ստեղծել՝ համեզվելու համար, որ կարևոր են զուգընկերոջ համար։ Կշեռքներն ամբողջ կյանքում հավասարակշռության են ձգտում, իսկ կրքերը խառնաշփոթի են վերածում նրանց կյանքը։

Կարիճներ և Առյուծներ։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները չեն կարող միասին լինել, քանի որ չափազանց նման են իրար։ Նրանք կամակոր են, երբեք փոխզիջման չեն գնում, և նույնիսկ փոքր վեճը վերաճում է մեծ կոնֆլիկտի։

Աղեղնավորներ և Ցուլեր։ Ցուլերը պրագմատիկ մոտեցում ունեն կյանքի նկատմամբ։ Նրանց յուրանքանչյուր դրամը հաշված է։ Աղեղնավորները սովոր են շքեղ ապրել։ Նրանք սիրում են իրեր գնել իրենց համար, որոնց ձեռք բերելու նպատակով կարող են մեծ գումար ծախսել։ Ֆինանսական հարցերի վերաբերյալ նրանց տեսակետների տարբերությունը հիմնական պատճառն է, որ նրանք չեն կարող միասին ճանապարհ անցնել։

Այծեղջյուրներ և Խոյեր։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները չեն կարող միասին լինել երկու պատճառով։ Նրանք չեն կարողանում զիջումների գնալ։ Այծեղջյուրը հոգին բացելու կարիք ունի, իսկ Խոյը երբեք չի հասկանա դա։

Ջրհոսներ և Կարիճներ։ Արտաքինից Ջրհոսները միշտ հանգիստ են, բայց նրանց ներսում բազմաթիվ կրքեր են բորբոքվում։ Զգացմունքների պոռթկման դեպքում նրանք զուգընկերոջը կարող են շատ վատ բաներ ասել։ Հետո, իհարկե, ներողություն են խնդրում դրա համար, բայց Կարիճները չեն կարողանում ներել։

Ձկներ և Ջրհոսներ։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներն էլ չափազանց զգացմունքային են և չեն կարող հարաբերություններ կառուցել։ Թե Ձկներին, թե Ջրհոսներին պրագմատիկ զուգընկեր է հարկավոր, ով կյանքին սթափ հայացքով է նայում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս