Բաժիններ՝

Մեքսիկայում հարյուրամյակի ամենաուժեղ երկրաշարժը հայտնվել է տեսանյութում

Ցանցում հայտնվել են տեսահոլովակներ, որոնցում պատկերված է Մեքսիկայում տեղի ունեցած ութբալանոց երկրաշարժը: Կոմպիլյացիան հրապարակված է YouTube-ում։ 8,2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 04:49-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:49-ին): Էպիկենտրոնը գտնվում էր Տրես-Պիկոս բնակավայրից 119 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 33 կիլոմետր խորության վրա էր:  Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել է, որ Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս