Բաժիններ՝

Jaguar-ը ցուցադրել է ապագայի ավտոմոբիլը

Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է ապագայի ավտոմոբիլի նախատիպը: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը սեպտեմբերի 8-ին ստացվել է «Լենտա.ռու»-ում:

Ֆիրմայի մասնագետների կարծիքով՝ Jaguar FUTURE-TYPE-ը պատկերացում է տալիս, թե ինչ տեսք կունենան մակնիշի ավտոմեքենաները 2040 թվականից հետո: Լիովին ինքնավար փոխադրամիջոցի վիրտուալ կոնցեպտը հանդերձված է Sayer արհեստական ինտելեկտով օժտված ղեկով: Դա ձայնային ակտիվացման բազայի վրա Artificial Intelligence (AI) արհեստական ինտելեկտով առաջին ղեկն է:

Ենթադրվում է, որ ապագայում մակնիշի սպասարկյալների համար մատչելի կլինի FUTURE-TYPE ավտոմոբլների լիարժեք հավաքակազմը, որոնք լիովին պատրաստ են օգտագործման: Ըստ որում հնարավոր կլինի կոնկրետ ուղեւորության համար պատվիրել ավտոմոբիլ ամենահարմարավետ փոխդասավորությամբ:

Jaguar Cars-ը Մեծ Բրիտանիայի Jaguar Land Rover անդրազգային ավտոմոբիլաշինական ընկերության բրենդն է: Կենտրոնակայանը գտնվում է Ուեսթ Միդլենդսի կոմսության Քովենթրիի արվարձանում: 2008 թվականից պատկանում է Հնդկաստանի Tata Motors-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930