Բաժիններ՝

«Իրմա» փոթորիկը թուլացել է

Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Իրմա» փոթորիկը թուլացել է մինչեւ չորրորդ կատեգորիա ըստ Սաֆիր-Սիմփսոնի հնգբալանոց սանդղակի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը: Կարիբներում փոթորկի զոհ է դարձել 14 մարդ:

«Իրմա»-ն սեպտեմբերի 8-ին պատուհասել է Բահամյան կղզիները: Ներկայում փոթորիկը շարժվում է Հաիթիի կողմը: Այնուհետեւ դրա ճանապարհին կլինի Կուբան, իսկ հանգստյան օրերին այն կմոլեգնի ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Նահանգի իշխանությունները կարգադրել են նախեւառաջ տարհանել Մայամիի շրջանում բնակվող ավելի քան 650 հազար մարդու: Ինչպես ընդգծել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը, դանդաղելն անթույլատրելի է:

Նա թվարկել է 20-ի ավելի օկրուգներ, քաղաքներ, բնակավայրեր ու շրջաններ, որտեղ պարտադիր տարհանում է հայտարարված: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Պալմ-Բիչ քաղաքին, Մայամի-Դեյդի, Մոնրոյի, Բրոուարդի, Քոլիերի օկրուգներին: Այնտեղ շտապ կարգով ապաստարաններ են կազմակերպվում մարդկանց ժամանակավոր տեղավորման համար: Ապաստարաններ կազմակերպելու համար ազատվում են դպրոցները, քոլեջները, համալսարաններն ու պետական հիմնարկները, որոնք, ըստ նախնական տվյալների, որոշվել է փակել սեպտեմբերի 8-ից մինչեւ 11-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս