Պոլիօլեֆինային կոնտեյներով նատրիումի քլորիդի լուծույթը հնարավոր կլինի ձեռք բերել մատչելի գնով

Հանրապետության որոշ դեղատներում ապակե ամպուլաներում արտադրված նատրիումի քլորիդի լուծույթները վաճառվում են 10-15 հազար դրամով։ ՀՀ առողջապահության նախարարությունը դա համարում է անթույլատրելի, մանավանդ, որ դրանք խորհուրդ է տրվում օգտագործել քիմիաթերապիայի ժամանակ։ Պատճառն այն է, որ տվյալ պարագայում պետք է խուսափել պոլիվինիլքլորիդից (PVC) պատրաստված կամ պոլիվինիլքլորիդ պարունակող ներարկման համակարգերի կամ այլ բժշկական պարագաների հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարությունն այս առթիվ դիմել է Ֆարմատեք կազմակերպության ղեկավարությանը։  Այնտեղից մեզ տեղեկացրել են, որ համաձայն Պակլիտաքսել դեղանյութ պարունակող օրիգինալ դեղամիջոց արտադրողի դեղի օգտագործման հրահանգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված Պակլիտաքսել դեղանյութ պարունակող վերարտադրված (գեներիկ) բոլոր դեղերի ընդհանուր բնութագրերի (SmPC) 6.2 և 6.6 կետերի, անհրաժեշտ է բացառել այդ դեղամիջոցի ուղղակի շփումը պոլիվինիլքլորիդից (PVC) պատրաստված կամ պոլիվինիլքլորիդ պարունակող ներարկման համակարգերի կամ այլ բժշկական պարագաների հետ:

Պակլիտաքսելի ներարկման լուծույթը անհրաժեշտ է պահել ապակյա, պոլիպրոպիլենային կամ պոլիօլեֆինային կոնտեյների մեջ: Նաև դեղամիջոցի ներարկումը անհրաժեշտ է կատարել պոլիվինիլքլորիդ չպարունակող (PVC-free) պոլիէթիլենային ներարկման համակարգի միջոցով, որը պետք է պարունակի ≤0.22մկմ ծակոտկենությամբ ֆիլտր:

Հաշվի առնելով վերոնշյալը` Ֆարմատեք ընկերությունը ներդրել է նատրիումի քլորիդի 0.9% 500մլ ինֆուզիոն լուծույթի արտադրություն պոլիօլեֆինային կոնտեյների մեջ, որը լիովին կերառելի է նման դեպքերում և առաջարկվում է մոտ 1000 դրամով: Դրանք կարելի է ձեռք բերել  հետևյալ դեղատներից։

Ֆարմատեքից նաև տեղեկացնում եմ, որ բանակցություններ են վարում Հայաստանի Հանրապետությունում ≤0.22մկմ ծակոտկենությամբ ֆիլտր պարունակող պոլիէթիլենային ներարկման համակարգերի մատչելիությունը ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս