Բաժիններ՝

Սպանություն՝ Արարատում. 80-ամյա տղամարդը բռնության զոհ է դարձել

Երեկ ողբերգական դեպք է գրանցվել Արարատում. 80-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է իր տան բակում՝ վնասվածքներով։

«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ հայտնաբերվել է Ոսկետափ գյուղի բնակչի դին՝ իր տան բակում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի և դատաբժշկի հետ միասին։ Տան բակում հայտնաբերվել է 1937 թ. ծնված տղամարդու դին՝ բռնության հետքերով»,- հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդականը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս