Նոր զարգացումներ Էջմիածնի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի գործով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ անցած տարի սեպտեմբերին Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործով նոր զարգացում է տեղի ունեցել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործով անցնող ամբաստանյալներից Կարեն Արմենակյանի (մականունը «Աշտարակ») պաշտպանի միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ և որոշել 1 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել:

Եթե տուժող կողմը 10-օրյա ժամկետում չբողաքարկի, ապա Կարեն Արմենակյանը, ով Էջմիածնի քաղաքապետի վարորդն է եղել, ազատ կարձակվի դատարանի վճիռը օրինական ուժ մեջ մտնելուց հետո: Նշենք, որ այս գործով մեղադրյալները երեքն են, իրավապահներն անտեսել են միջադեպին գեներալ Մանվել Գրիգորյանի երկու որդիների՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և Արման Գրիգորյանի մասնակցության փաստը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930