Ծրագրավորման 6-ամսյա անվճար դասընթացներ Շիրակի մարզում ՝ 200 անձանց համար
Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն անցկացնելու են 6-ամսյա ինտենսիվ դասընթացներ ծրագրավորման ոլորտում 200 անձանց համար։ Դասընթացը հիմնված է Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերությունների կարիքների վրա և կլինի անվճար։ Ծրագրին դիմել կարող են անձինք, ովքեր հանդիսանում են Շիրակի մարզում գրանցված ՀՀ քաղաքացիներ, 17-35 տարեկան են, գործազուրկ են (Զբաղվածության պետական ծառայությունում գրանցված), ունեն նվազագույնը հիմնական կրթություն և զինվորական գրքույկ (արական սեռի դիմորդների համար)։
Ծրագրին կարող են մասնակցել նաև այն ուսանողները, ովքեր գրանցված են Շիրակի մարզում, սովորում են ծրագրավորմանը մոտ մասնագիտությամբ և 3-րդ կամ 4-րդ կուրսում են, ունեն նվազագույն կամ միջին մակարդակի անգլերենի իմացություն,
Բոլոր դիմորդները պետք է հանձնեն մաթեմատիկայի ոլորտում ունեցած գիտելիքները և տրամաբանությունը ստուգող թեստ և հարցազրույց։ Թեստը և հարցազրույցը տեղի կունենան մարտ ամսին։
Հարզազրույցի և թեստի արդյունքում իգական սեռի և հաշմանդամություն ունեցող դիմորդներին կհատկացվի առնվազն 95 տեղ։
Ուսանողների միջև ընտրության դեպքում հավասար բալերի պարագայում նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր ունեն տեխնոլոգիական մասնագիտացում։
Հայտերը կարելի է լրացնել Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կայքում:
Սիրարփի Աղաբաբյան