Բաժիններ՝

ԵՄ-ի դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի սև ցուցակը կես տարով երկարացնելը

Եվրամիության 28 անդամ երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 6-ին համաձայնեցրել են Ռուսաստանի սեւ ցուցակը կես տարով երկարացնելը, որի գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին: Այդ մասին Բրյուսելում ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր:

«ԵՄ-ի դեսպաններն այսօրվա նիստում համաձայնեցրել են անհատական սահմանափակիչ միջոցառումների երկարացումը վեց ամսով»,-ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ այժմ մշտական ներկայացուցիչների որոշմանը մինչեւ սեպտեմբերի 15-ը պետք է հավանություն տրվի ԵՄ-ի խորհրդի կողմից, ինչից հետո այն կհրապարակվի Եվրամիության պաշտոնական հանդեսում եւ ուժի մեջ կմտնի: Ռուսաստանի նկատմամբ սեւ ցուցակի գործողությունը վերջին անգամ կես տարով երկարացվել էր մարտին՝ մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 15-ը:

Այն ժամանակ դրա մեջ մտնում էին 146 մարդ եւ 37 ընկերություններ: Սակայն օգոստոսի 4-ին Եվրամիությունն ընդլայնեց ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը՝ դա հիմնավորելով նրանով, որ ռուսական կողմն իբր Siemens տուրբիններ է մատակարարել Ղրիմին: Պատժամիջոցները տարածվել են եւս երեք ֆիզիկական եւ երեք իրավական անձանց վրա:

Այսպիսով, այսօրվա դրությամբ սեւ ցուցակի մեջ մտնում են 153 մարդ եւ 40 ընկերություններ: Բոլոր նրանց, ովքեր տեղ են գտել դրանում, արգելված է մուտքը Եվրամիություն, իսկ նրանց ակտիվները եվրոպական բանկերում հայտնաբերվելու դեպքում ենթարկա են սառեցման:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս