Արա Բաբլոյանը բացակայող պատգամավորների աշխատավարձից պահումներ է անում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախորդների համեմատ ավելի խիստ է և չի ներում ոչ մի բացթողում: Նախորդ բոլոր գումարումների ժամանակ էլ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորի աշխատավարձից պետք է պահումներ արվեին, սակայն խորհրդարանի նախորդ ղեկավարների կողմից դա ներվել է:
Սակայն, ի տարբերություն մյուսների՝ Արա Բաբլոյանն այդ հարցում բավական խիստ է, և թեկուզ մեկ անհարգելի բացակայության դեպքում աշխատավարձից պահումներ են կատարվում:
Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն լիագումար նիստերին, այլ նաև հանձնաժողովների նիստերին: Ոչ մի խմբակցության միջև ոչ մի տարբերություն չի դնում և տուգանում է անգամ իր կուսակիցներին: Օրինակ՝ երեկվա նիստում թիրախ դարձան ՀՀԿ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանն ու Արտակ Սարգսյանը»: