Մխիթարյանը զայրացած լքել է Հանրապետական ստադիոնը
Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում երեկ պարտվեց Դանիայի հավաքականին 1:4 հաշվով:
armsport.am-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը չի պատասխանել լրագրողների հարցերին և զայրացած լքել է «Հանրապետական» ստադիոնը:
Նշենք, որ խաղի ընթացքում Մխիթարյանը բավականին զայրացած էր հանդիպման մրցավարի վրա, ով մի քանի դրվագում անտեսել էր Հենրիխի հանդեպ կատարած խախտումները:
Հիշեցնենք, որ այս պարտությունը Հայաստանի հավաքականի համար 6-րդն էր ընթացիկ նախընտրական փուլում: Վերջին երկու խաղերում Հայաստանի ընտրանին կմրցի Լեհաստանի և Ղազախստանի հավաքականների հետ: