Մոտ օրերս ևս մեկ էլիտար հարսանիք է լինելու. «Ժամանակ»
««ժամանակ» թերթի տեղեկություններով՝ մոտ օրերս տեղի կունենա ԼՂ նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի դստեր հարսանիքը:
Երիտասարդը, ում հետ ամուսնանում է Աղաբեկյանի դուստրը, Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից է, համեստ ընտանիքից:
Աղաբեկյանի դուստրը ամուսնությունից հետո մշտական բնակության կտեղափոխվի Արցախ: Հարսանիքին հրավիրվելու է քաղաքական էլիտան՝ Հայաստանից, Արցախից, ինչպես նաև Սփյուռքից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: